понедельник, 23 августа 2010 г.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Քսանները դատարանի առաջ

Նրանք այն Քսան հերոսներն էին, որոնք պատրաստվում էին ահաբեկել երիտթուրք դահիճներին...

Դատը վարող ատյանը բաղկացած էր չորս թուրք հարյուրապետերից և երկու հազարապետերից՝ Հաֆեզ բեյի նախագահությամբ։ Դատավարոթյանը մասնակցում էին Սուրեյա բեյը, երկու քարտուղար ենթասպաներ և մեկ թարգմանիչ։

Քսան հնչակյաննրի նստարանից կես մետր հեռավորության վրա թիկնաթոռին բազմել էր Արթուր Յասյանը... նա հանդես էր գալիս որպես հատուկ դատախազ։

  • Հնչակյան կուսակցությունն իր ծրագրով ու գործունեությամբ ձգտում է Արևմտյան Հայաստանն անջատել թուրքական պետությունից։
  • Բազմաթիվ թղթակցություններն ու գրգռիչ գրությունները նույնպես հաստատում են Թուրքիայում գործող հնչակյանների ապստամբական նպատակը։
  • Կոնստանցիայի ժողովի կողմից ընդունված որոշումները բացահայտորեն հաստատում են հնչակյանների ահաբեկչական ծրագիր հետապնդելու նպատակը և պետական պաշտոնյաների սպանության մեջ պետության դավաճանների` Շերիֆ Սատըգի և նրա ընկերների հետ մեղսակից լինլու հանգամանքը։ Կոնստանցիայի ժողովի որոշումները գործնականում որդեգրված լինելու հանգամանքը ապացուցվում է Թալեաթ Բեյի, Արշավիր Էֆենդիի (Արթուր Յասյանի) և ուրիշների դեմ կազմակերպված մահափորձով։

Ձերբակալված հնչակյանները մեղադրվում էին վերոնշյալ ամբաստանությունների համար...

Դատարանի առաջ մեղադրյալ հնչակյաններից պաշտպանողական ճառեր պիտի ասեին Փարամազը, Օնիկ Եղիազարյանը, Հակոբ Ղազարյանը, դոկտոր Պեննե Թորոսյանը, Թովմաս Թովմասյանն ու Արամ Աչըգբաշյանը։ Մյուսները պիտի լռեին... պիտի խուսափեին նոր անուններ տալուց։ Պիտի փորձեին դատական նիստերից հետո պահակություն անող զինվորների միջոցով մտքեր փոխանակել։

Նիստերի ժամանակ ընթերցվում են մեղադրյալների մի շարք նամակներ, այդ թվում և Կոստանցայից դոկտոր Պեննե Թորոսյանին հասցեագրված Փարամազի նամակը, որտեղ Փարամազը քննադատում է առանձին կուսակցական ընկրներին և դոկտոր Պեննեին անվանում ամենից ավելի վստահելի հեղափոխականներից մեը։

Դատավարության 5-րդ նիստն ամբողջությամբ վերաբերում էր ՍԴՀԿ-ի կողմից ինքնավար Հայաստան ստեղծելու ծրագրի քննարկմանը։ Ընթերցվում է Թալեաթի կազմած ծավալուն ամբաստանագիրը, որտեղ Թալեաթը հայ ժողովրդին ներկայացնում էր որպես անհավատարիմ, ապերախտ և դավադիր մի ժողովուրդ , որը Հնչակյան կուսակցության առաջնորդությամբ ձգտում էր կործանլ թուրքական պետությունը։

Մատնիչ Յասյանը նիստի ընթացքում վկայություն է տալիս, որ Փարամազը տեղյակ է եղել և անձամբ ճանաչել է այն ահաբեկիչներին, ովքեր Բուլղարիայից և Օդեսայից եկել էին իրեն, Էնվերին ու Թալեաթին սպանելու համար։ Ի պատասխան` Փարամազը բողոքարկում է, որ հինգերորդ նիստում պիտի քննարկվեր հնչակյանների կողմից ինքնավար Հայաստանի ստեղծման հարցերի քննարկմանը, այնինչ քննարկումը բոլորովին այլ ուղղությամբ էր տարվում և նշում է.

«Մենք սոցիալ-դեմոկրատներ ենք, մեր հայրենիքը աշխարհն է, և մեր ազգը՝ ամբողջ մարդկությունը։ Եվ եթե մենք հայ միջավայրը ընտրած ենք մեր գործունեության ասպարեզը, ատոր պատճառն այն է, որ այդ ազգի պատմությանը, լեզվին ու կարիքներին ավելի մոտեն ենք ծանոթ։ Ես Տիգրանակերտի կողմերը իմ գաղափարը սիրով ու եռանդով տարածած եմ ինչպես հային, այդպես և թուրքին ու քրդին, ասորիին ու արաբին»։

7-րդ եզրափակիչ նիստին Փարամազը իր հերթական ճառն ասելուց հետո մեջբերում է մի փիլիսոփայի խոսքեր. «Լավ է տասը հանցավորի ներել, քան թէ նմեղ մը դատապարտել...»։

Բացի այս ճառից Փարամազը 1915-ին կախաղան բարձրանալուց առաջ իր արտասանած մեկ այլ ճառի մեջ համոզիչ կերպով հիմնավորում է հնչակյան կուսակցության անցած քաղաքական ճանապարհի վեհությունն ու ճշմարտացիությունը և անառարկելի փաստ»րի ու

ապացույցների միջոցով հ»րքում Քսանների և առհասարակ կուսակցության հասցեին ուղղված բոլոր մղադրանքները՝ եզրափակելով իր խոսքը հետևյալ տողերով.

«Անկցի՜ բռնապետությունը,

Կորչի՜ տնտեսական անհավասարությունը,

Կորչի՜ մարդասպանությունը,

Կեցցե՜ սոցիալիզմը,

Կեցցե՜ Հնչակեան կուսակցությունը»։

«Ատեանիս առջեւ, ի ներկայութեան և ի բացակայության տեղի ունեցած դատավարությամբ հաստատուած ըլլալով, որ անկախ և ինքնավար Հայաստան մը կազմլու համար եղեռնափորձեր կազմակերպած, օտարնենրն Օսմանեան կառավարութեան դեմ գրգռելու եղանակով, ձեռնարկած են կայսրութեան երկրամասերէն մաս մը, Օսմանյան կառավարութենէ անջատելու և այս նպատակով ալ, օտար երկրներու զանազան կողմերը գաղտնի եւ յայտնի ժողովներ գումարելով մէկտեղ հրատարաութիւններ ըրած, գրգռւթիւններ եւ թղթակցութիւններ հանած են, պատժական քաղաքային օրինաց տրամադրութեանց համաձայն, պիտի պատժուին՝ դավադրական հնչակեան կուսակցութեան կենդրոնի անդամներէն...»։

1915թ. հունիսի 15... «Դուք մեր մարմինը միայն կրնաք սպանել, բայց մեր գաղափարը՝ սոցիալիզմը, ո՛չ։ Վաղը այն պիտի երևի Արևեքի հորիզոնի վրայ։ Հայությունը պիտի ողջունէ ինքնավար սոցիալիստական Հայաստանը»,- հնչեցրեց Փարամազը, և Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազետ հրապարակում Քսան հնչակյանները դատական ատյանի որոշմամբ կախաղան բարցրացվեցին։

Նյութը պատրաստեց Անի Ափյանը՝ ըստ Մանուկ Ստեփանյանի «ՍԴՀԿ-ն առաջին աշխարհամարտի և Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջնում» գրքի

Комментариев нет:

Отправить комментарий