понедельник, 23 августа 2010 г.

ԱՄՓՈՓԵԼՈՎ ԱՄԻՍԸ

Մոմավառություն Ծիծեռնակաբերդում 2010-06-15 09:19:07

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության <<Սարգիս Տխրունի>> ուսանողական-երիտասարդական միությունը հունիսի 14-ին` երեկոյան 21:00-ին, Ծիծեռնակաբերդում` անմահ կրակի մոտ նախաձեռնել էր մոմավառություն` հավերժացնելու 1915 թ-ին Կ. Պոլսի <<Սուլթան Բայազետ>> հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 նահատակ ղեկավարների անմահ հիշատակը: Մոմավառությունը սկսվեց ՍԴՀԿ մարտական քայլերգ հանդիսացող <<Տուր Ձեռքդ ընկեր> > երգով, որից հետո երիտասարդների համար բանախոսությամբ հանդես եկավ գրող և հրապարակախոս, ՍԴՀԿ անդամ Մանուել Ադամեանը (Լոնդոն):

Մանուել Ադամեանը դրվագներ պատմեց պատմական համարվող ՍԴՀԿ 7-րդ Քեոստենճեի համագումարից, հիշեցրեց, որ առաջինը Քսան Հերոսներն էին, որ դարձան Ցեղասպանության առաջին գույժերը:
Բանախոսի ելույթից հետո կատարվեցին ՍԴՀԿ հեղափոխական երգեր, որով և ավարտվեց հանդիսությունը: Այն շարունակվելու է հունիսի 15-ին` Երևանի <<Կոնգրես>> հյուրանոցում` <Քսաններ-քաղաքական դասեր>> թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որին հաջորդելու է ծառատունկը Ծիծեռնակաբերդում:

ՍԴՀԿ <<Սարգիս Տխրունի>> ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվան
www.haynews.am

Комментариев нет:

Отправить комментарий