понедельник, 23 августа 2010 г.


ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ 20 ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունը հունիսի 14-ին` երեկոյան 21:00-ին, Ծիծեռնակաբերդում` անմահ կրակի մոտ նախաձեռնել էր մոմավառություն` հավերժացնելու 1915 թ-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 նահատակ ղեկավարների անմահ հիշատակը: Մոմավառությունը սկսվեց ՍԴՀԿ մարտական քայլերգ հանդիսացող Տուր Ձեռքդ ընկեր երգով, որից հետո երիտասարդների համար բանախոսությամբ հանդես եկավ գրող և հրապարակախոս, ՍԴՀԿ անդամ Մանուել Ադամեանը (Լոնդոն):

Մանուել Ադամեանը դրվագներ պատմեց պատմական համարվող ՍԴՀԿ 7-րդ Քեոստենճեի համագումարից, հիշեցրեց, որ առաջինը Քսան Հերոսներն էին, որ դարձան Ցեղասպանության առաջին գույժերը:

Բանախոսի ելույթից հետո կատարվեցին ՍԴՀԿ հեղափոխական երգեր, որով և ավարտվեց հանդիսությունը: Այն շարունակվելու է հունիսի 15-ին` Երևանի Կոնգրես հյուրանոցում` <Քսաններ-քաղաքական դասեր թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որին հաջորդելու է ծառատունկը Ծիծեռնակաբերդում:

ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվան

Комментариев нет:

Отправить комментарий